Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Պաշտոնական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է
վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցության հաղթանակի առթիվ:
«Ձեր նպատակասլացությունն ու հայ ժողովրդի շահերին նվիրված ծառայելը երկրի համար կարևոր հասարակական-
քաղաքական արշավում դարձել են հաջողության հասնելու բանալին»,- նշել է Բելառուսի նախագահը:
Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Մինսկի և Երևանի միջև փոխգործակցությունը տարբեր
ոլորտներում առաջիկայում էլ կզարգանա հանուն երկու երկրների ժողովուրդների բարեկամության ու բարգավաճման: