Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա. Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց. Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Ադրբեջանը հետևողական գործողություններ է շարունակում՝ վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց. «Ի հեճուկս այն բանի, որ ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ոչ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որևէ միջանցքի մասին արտահայտություն կամ սահմանում, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ և ուղղություններ»:

Նրա խոսքով՝ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց. «Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման: Մեզ համար միանշանակ է և աներկբա, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն, և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում նաև՝ դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում՝ դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան»:

Մանրամասները՝ տեսանյութում