Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարո՞ղ է դուք եք ցուցակը կազմել, թե ում ինչ եք տալու, որ լրատվամիջոցները գրեն՝ ֆինանսավորմամբ. Հակոբ Արշակյանը՝ Արմենուհի Կյուրեղյանին․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայհոյանքի քրեականացման մասին օրենքը համարեց երկակի ստանդարտ, ինչին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Իսկ կարո՞ղ է դուք եք էդ ցուցակը կազմել, թե ում ինչ եք տալու, որ լրատվամիջոցները գրեն՝ ֆինանսավորմամբ»:

Նա կոչ արեց տվյալ օրինագծի վերաբերյալ առաջարկները ներկայացնել, որպեսզի քննարկվի. «Եթե խոցելի տեղեր եք տեսնում, ներկայացրեք՝ քննարկենք, բայց էն պիտակավորումները, գնահատականները... իսկ կարո՞ղ է դուք եք ուզում ինչ-որ բան ստորագրել, որի դիմաց պիտի ստանաք 10 անգամ ավելի շատ հայհոյանք, քան որ արդեն ստացել եք քաղաքական ձեր գործունեության ընթացքում»: