Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դավաճանը դու ես, այ տղա»․ ինչպես է Սեյրան Օհանյանը, արձագանքելով Հայկ Սարգսյանին, իր վրա վերցնում անհասցե մեղադրանքը ու շիշը շպրտում նրա վրա․ Տեսանյութ

«Պաշտոնապես ասում  եմ՝ բոլոր այն նախարարները ում ժամանակ փողով կաշառված մարդ է ազատվել, կամ զանգով՝ նրանք հայրենիքի դավաճաններ են»,- այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ 

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ ասածն իրեն վերագրելով տեղից արձագանքեց․

«Դավաճանը դու ես, այ տղա» և ջրի շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա։

Ինչից հետո ԱԺ-ում խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց և սկսեցին աջուձախ նետվել շշեր։