Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ քաղաքացիները չեն եկել բողոքի ցույցերի, ինչպես փորձում են ներկայացնել անբարյացակամ ռեժիմները և նրանց վճարովի տեղեկատվական ծառայությունները. Զախարովա

ՌԴ քաղաքացիները չեն եկել բողոքի ցույցերի, ինչպես փորձում են ներկայացնել անբարյացակամ ռեժիմները և նրանց վճարովի տեղեկատվական ծառայությունները. Զախարովա
Քաղաքականություն
23:41, 17 март 2024
«Ռուսաստանի քաղաքացիները չեն եկել բողոքի ցույցերի, ինչպես փորձում են ներկայացնել անբարյացակամ ռեժիմները և նրանց վճարովի տեղեկատվական ծառայությունները, նրանք եկել են քվեարկելու, որ չնայած Արևմուտքի սպառնալիքներին՝ իրենց երկիրը՝ Ռուսաստանը, նրանց տրամադրել է այդ հնարավորությունը։

Ում օգտին և ինչպես են քվեարկել՝ դա իրենց ազատ ընտրությունն է եղել, բայց այն, որ նրանք մերժել են մարգինալացվածների կոչերը, ակնհայտ է»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։