Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում

Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Քաղաքականություն
15:13, 28 март 2024
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։

Այն կոչվում է «Նոր ուժ»։ «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Մարությանի թիմից։

Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։

Փետրվարի սկզբին Երևանի ավագանին մանդատից զրկեցին «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին:

Հեղափոխությունից հետո ՔՊ-ի ցուցակով քաղաքապետ ընտրված ու հետո իր թիմի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանն էլ հայտարարել էր նոր կուսակցություն հիմնադրելու ու հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։