Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի
Քաղաքականություն
16:46, 21 сентябрь 2021
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը դատի է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին:

Պատգամավորը պահանջում է հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները:

Հայցի պատճառը Խաչատուր Սուքիասյանի՝ խորհրդարանում արած այն հայտարարությունն է, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, 100 մլն դոլար կարողություն ունի:

Արմեն Գևորգյանը, հիշեցնենք, մեղադրվում է գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու, նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու համար: