Քաղաքացիակենտրոն
լրատվություն

59 կողմ ձայնով ընդունվեցին Համայնքների խոշորացման վերաբերյալ և Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրինագծերը

Կառավարության կողմից ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը 59 կողմ, 0  դեմ և 0 ձեռնպահ ձայներով ընդունվեց։

59 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ  ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի կողմից ներկայացրած «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Մանրամասները՝ տեսանյութում։