Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր խմբակցությունը չի առաջարկել որևէ այլ նախագիծ, որի քննարկումը մերժվել է. Ռուբեն Ռուբինյանը՝ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորին

Ձեր խմբակցությունը չի առաջարկել որևէ այլ նախագիծ, որի քննարկումը մերժվել է. Ռուբեն Ռուբինյանը՝ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորին
Քաղաքականություն
10:51, 05 октябрь 2021
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում մեկնարկած հերթական նիստում իր ելույթում հայտարարեց, որ կան շատ ավելի հրատապ հարցեր, ինչպիսին է անվտանգությունը, որոնք չեն ընդգրկվել ԱԺ օրակարգում. «Օրակարգում թիվ մեկ հարցը պետք է լինի Հարկային օրենսգրքո՞ւմ, թե՞ Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարաելը: Վստահաբար սրանք չեն մեր թիվ մեկ օրակարգային խնդիրները»:

Արձագանքելով՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, թե ինչպես է աշխատում Ազգային ժողովը: «Լինում են նախագծեր, որոնք անցնում են ԱԺ հանձնաժողովների քննարկումներով, կամ կառավարությունն է նախագծեր ներկայացնում: Ես հիմա նայում եմ, մեր օրակարգում չկա հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած հարց: Այսինքն՝ ձեր խմբակցությունը չի առաջարկել որևէ այլ նախագիծ, որի քննարկումը մերժվել է: Ունենք այն օրակարգը, որը ունենք»: