Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը փորձում է խոչընդոտել զանգեզուրյան միջանցքի իրագործմանը. Ալիև

Հայաստանը փորձում է խոչընդոտել զանգեզուրյան միջանցքի իրագործմանը. Ալիև
Քաղաքականություն / Տարածաշրջան
13:14, 06 март 2021
Հայաստանը խուսափում է համագործակցությունից և փորձում է խոչընդոտել Զանգեզուրյան միջանցքի իրագործմանը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ելույթ ունենալով իշխող կուսակցության՝ «Յենի Ազերեբայջանի» համագումարում. հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Բաքուն կստիպի Երևանին և ի վերջո իրականություն կդարձնի իր ցանկությունը»,- ասել է Ալիևը:

Պաշտոնական Երևանը հակադարձել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա։

««Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- շեշտել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը: