Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանին սատարող Yerevan.today-ը առավոտվանից Կապանում է՝ Փարսյանին աջակցելու համար

Քոչարյանին սատարող Yerevan.today-ը առավոտվանից Կապանում է՝ Փարսյանին աջակցելու համար
Քաղաքականություն
17:17, 14 ноябрь 2021
Այսօր առավոտից Civic.am-ը զանգեր և նամակներ են ստացվում այն մասին, որ Քոչարյանին սատարելով աչքի ընկած yerevan.today լրատվականի լրագրողները առավոտից մոտենում են կապանցիներին, վիրավորում շատերին, «զոմբի» անվանում, բայց այդպես էլ իրենց ուզած արդյունքին չեն հասնում։ Նրանց կողմից հարցված գրեթե բոլոր կապանցիները, չնայած՝ սեփական նյարդերի հաշվին, բայց հստակ նշում էին, որ սատարում են կառավարությանը և ՔՊ-ին։ Իսկ թե ի՞նչ խնդիր են լուծում քոչարյանական լրագրողները ընտրության օրը Կապանում և ու՞մ օգտին են աշխատում, կարծում ենք՝ պարզ է բոլորին։

Ի դեպ, ծավալելիք գործունեության մասին դեռ առավոտյան yerevan.today-ի լրագրողը շատ ազնիվ գրառում էր արել իր էջում․
«Ես իմ օրն սկսեցի 
Վեր կացեք կապանցիներ
անցեք ԱՊԱԳԱՆ ձեր տարածքից քշելու գործին»։