Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փարսյանը կարժանանա մեր գործընկերներից շատ շատերի սատարմանը․ «Հայաստան» խմբակցության ղեկավար․ Տեսանյութ

Նոյեմբերի 14-ին Կապանում կայանալու են ՏԻՄ ընտրություններ։ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Կապանում Դավիթ Դանիելյանն է, իսկ «Շանթ դաշինքով» առաջադրվել է Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ 

Նշենք, որ Գևորգ Փարսյանը հունիսի 20-ի ընտրություններից առաջ կապանցիներին կոչ էր արել ընտրել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։ Սակայն Փարսյանին սատարելու մասին «Հայաստան» դաշինքը դեռ հստակ հայտարարություն չի արել։ 

Civic.am-ի հարցին, թե «Հայաստան» դաշինքը Կապանում կսատարի՞ Գևորգ Փարսյանին, թե՞ ոչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց.  «Գևորգ Փարսյանը, կարծում եմ, մեր լավագույն գործընկերներից է և, որպես լավագույն գործընկեր, որպես նաև քաղաքապետ, որն իր պարտականությունները կատարել է,  իհարկե կարժանանա մեր գործընկերներից շատ շատերի սատարմանը, իմ կողմից էլ կսատարվի»։ 

Սեյրան Օհանյանը հավելեց, որ խմբակցության որոշման մասին դեռ չի կարող ասել։