Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր հարցի մեջ շատ կատեգորիկ ձևակերպումներ կային, ինձ թվաց՝ նույնիսկ հարցական նշան չի էլ ունենալու․ Քոչարյանի գործով մեղադրող դատախազը՝ «Yerevan Today»-ի լրագրողին

Ձեր հարցի մեջ շատ կատեգորիկ ձևակերպումներ կային, ինձ թվաց՝ նույնիսկ հարցական նշան չի էլ ունենալու․ Քոչարյանի գործով մեղադրող դատախազը՝ «Yerevan Today»-ի լրագրողին
Քաղաքականություն
17:02, 04 май 2021
«Ձեր հարցի մեջ շատ կատեգորիկ ձևակերպումներ կային, ինձ թվաց ինքը նույնիսկ հարցական նշան չի էլ ունենալու։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ գործողությունները որևէ մեկով թելադրված չեն, որևէ մեկի կարծիքով թելադրված չեն։ Սահմանադրական դատարան ներկայացված գլխավոր դատախազի կողմից ստորագրված դիմումը և դատարանում հնչեցված մտքերը դատախազության մտքերն են։ Որևէ մեկը չի կարող Ձեր ասած մտքերով միջամտություն ցույց տա և չի փորձում»,-այսօր Ռոբերտ Քոչարյանի դատից հետո այսպես պատասխանեց մեղադրող դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը՝ «Yerevan Today»-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի կողմից թելադրված չեն դատախազության քայլերը։ 

«Իրավական բավականին լուրջ հարց կա, եթե Ձեզ հետաքրքիր է կարող եք նաև այլ իրավաբանների դիմել, նրանք կասեն, որ այդտեղ իրավական լուրջ հարց կա։ Այդ հարցի առկայությունը հիմնավորելու համար ես նույնիսկ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում ապագայում հավանաբար լինելիք կարգավորումներ եմ մեջբերել՝ ցույց տալու համար, որ իրավունքի զարգացում կա այդ ուղղությամբ, դրա համար ՍԴ-ից այդպիսի բան ակնկալում ենք»,-հավելեց դատախազն ու նշեց, որ մասնագիտական առումով դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը իր համար ընդունելի չէ։