Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, դրանք մեզ համար ընդունելի են․ Նիկոլ Փաշինյան

Այսօր մինչև կառավարության նիստի օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, ինքը հայտարարեց, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի Դաշնության կողմից, և երեքն էլ, ըստ էության, մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ։ 

«Երեկ իմ հայտարարություններից հետո ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով։ Եվ ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»,-ասաց վարչապետը։ 

Այնուհետև դիմելով ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Նիկոլ Փաշինյանը խնդրեց նրան ՌԴ-ի իր գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասները և փորձեն իրագործել առաջարկները՝ ՌԴ-ի արած առաջարկների շրջանակներում և հիման վրա։