Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկարան Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսելու ԵԽ-ի որոշումը որակել է որպես «դատական համակարգին միջամտություն»

Անկարան Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսելու ԵԽ-ի որոշումը որակել է որպես «դատական համակարգին միջամտություն»
Քաղաքականություն / Աշխարհ / Տարածաշրջան
21:41, 03 декабрь 2021
Թուրքիայի ԱԳՆ-ն «դատական համակարգին միջամտություն» է որակել իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար Թուրքիայի դեմ «խախտման գործթընաց» սկսելու Եվրախորհրդի որոշումը. գրում է ermenihaber-ը:

«Եվրախորհրդին հրավիրում ենք խուսափել ընթացք տալ այս որոշմանը, որն անկախ դատական համակարգին միջամտության բնույթի ունի»,- ընդգծվել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

Նշվել է, թե «Եվրախորհդի նախարարների կոմիտեն պետք է հրաժարվի կողմնակալ ու ընտրողական մոտեցումից, ինչպես և բոլոր անդամ երկրների համար անաչառ մոտեցմամբ քննի ՄԻԵԴ-ի վճիռների կատարումը, եթե ցանկանում է պահպանել մարդու իրավունքների համակարգի արդյունավետությունը»։

Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեն 3 օր տևած նիստերի արդյունքում որոշել է Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել՝ Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար։ Քավալան կալանավորվել է 2017-ին, իսկ 2019-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ թուրք պաշտոնյաները Քավալայի դեմ դատական գործ են հարուցել՝ վերջինին լռեցնելու նպատակով։