Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորհուրդ կտամ ռուսերենի որևէ լավ մասնագետի հետ այդ տեսանյութը նորից դիտել. Ալեն Սիմոնյանը՝ Ագնեսա Խամոյանին

«Իմ հայտարարությունը սկանդալային է միգուցե ձեզ համար, որովհետև հայկական հանրության համար որևիցե սկանդալային բան չկա այդտեղ: Ես խորհուրդ կտամ ռուսերենի որևէ լավ մասնագետի հետ այդ տեսանյութը դիտել նորից»,-  այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ հերթական նիստում, պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ կապված Ռուսաստանում ԱԺ նախագահի արած հայտարարության հետ, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 

Վերջինս վստահություն հայտնեց, որ տեսանյութը կրկին դիտելուց հետո պատգամավորը կհամոզվի, որ որևիցե նոր բան չի ասվել:

ԱԺ նախագահը պատգամավորին խորհուրդ տվեց իր անձնական գնահատականը իջեցնել. «Այդ գնահատականը կարող է այստեղից արձագանքներ ստանալ: Հարցի բովանդակությունը շատ ավելի հետաքրքիր կլինի, եթե դուք ձեր անձնական, հախաճ կիսածաղրական գնահատականները քիչ դնեք դրա մեջ, որովհետև քաղաքացիներն իրոք հոգնում են, երբ մենք այստեղ իրար բզկտելով ենք զբաղվում»: