Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թալինում «Հայք» կուսակցությունն ԱԺ ընտրություններին աջակցել է ՔՊ-ին, ՏԻՄ ընտրություններից հետո ևս օգնել է ՔՊ թեկնածուին՝ դառնալ համայնքապետ՝ չեղարկելով մյուս ուժերի հետ համագործակցությունը

Թալինում «Հայք» կուսակցությունն ԱԺ ընտրություններին աջակցել է ՔՊ-ին, ՏԻՄ ընտրություններից հետո ևս օգնել է ՔՊ թեկնածուին՝ դառնալ համայնքապետ՝ չեղարկելով մյուս ուժերի հետ համագործակցությունը
Քաղաքականություն
20:45, 20 декабрь 2021
Դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում համայնքապետ ընտրվեց ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանը։
 
 Սափեյանը բաց քվեարկության արդյունքում ստացավ 11 ձայն,իսկ «Հայք» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Դավիթ Մանուկյանը՝ 10 ձայն։

 Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում զբաղեցրել էր առաջին տեղը, սակայն չէր կարողացել հաղթահարել 51 տոկոսի շեմը։ 

 ՏԻՄ ընտրություններին մասնակցած կուսակցությունների միջև մանդատները բաշխվել էին հետևայլ կերպ.  ՔՊ-ն ստացել էր 10 մանդատ, «Զարթոնք»-ը՝ 6, «Հայք»-ը՝ 3, իսկ «Մեր համայնքը»՝ 2 մանդատ։

Ավագանու առաջին նիստի ընթացքում, ինչպես նշեցինք, Տավրոս Սափեյանն ընտրվեց համայնքապետ՝ 11 ձայնով։ Պակասող մեկ քվեն «Հայք» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանինն էր։

«Հայք» կուսակցության ներկայացուցիչներն ի սկզբանե պայմանավորվածություն են ունեցել «Զարթոնք» և «Մեր համայնքը» կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որ ընտրություններից հետո համագործակցելու են, սակայն  ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո կուսակցության ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը քվեարկել է ՔՊ ներկայացուցչի օգտին։ Կուսակցության ներկայացուցիչներն ի սկզբանե գործընկերային հարաբերություններ են ունեցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Ամռանը կայացած ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ էլ նրանք են վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել Թալինում և աջակցել ՔՊ-ին։

 ՏԻՄ ընտրություններից հետո կուսակցությունը որոշել է դնել մանդատները, սակայն ցուցակի որոշ անդամներ հրաժարվել են։
«Հայք» կուսակցության անդամ Հայկ Մաղաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ կուսակցությունը՝ ի տարբերություն տարածվող լուրերի, չի միացել «Զարթոնք» և «Մեր համայնքը» խմբակցություններին և չի դիմել և չի պատրաստվում դիմել դատարան՝ վիճարկելու քաղաքապետի ընտրության օրինականությունը: