Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թալինի համայնքապետ ընտրվեց Տավրոս Սափեյանը

Թալինի համայնքապետ ընտրվեց Տավրոս Սափեյանը
Քաղաքականություն
14:25, 17 декабрь 2021
Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու առաջին նիստի ընթացքում համայնքի ղեկավար ընտրվեց Տավրոս Սափեյանը:

2-րդ թեկնածուն ընդդիմադիրների կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանն էր։ Սափեյանն ստացավ 11 կողմ ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն:

Հիշեցնենք, որբ ՔՊ-ն Թալինում ՏԻՄ ընտրություններում ստացել է 46,6 տոկոս ձայն (21 մանդատից 10-ը), սակայն ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը («Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը»), որոնք առանձին-առանձին անհամեմատ քիչ ձայն են ստացել, կոալիցիա են կազմել և մտադիր էին իրենց կազմից ընտրել համայնքի ղեկավար: