Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է, թե ով կփոխարինի Գարիկ Սարգսյանին. ՀԺ

Հայտնի է, թե ով կփոխարինի Գարիկ Սարգսյանին. ՀԺ
Քաղաքականություն
13:11, 05 январь 2022
Ինչպես արդեն հայտնել ենք, Գարիկ Սարգսյանն ազատվել է պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

«Հայկական ժամանակ»
-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնում Սարգսյանին փոխարինելու է Առնակ Ավետիսյանը։ 

Նշենք, որ Ավետիսյանը 2018-2021 թվականի մարտ ամիսը զբաղեցրել է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնը։

2021 թվականի մարտի 17-ից օգոստոսի 2-ը զբաղեցրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնը։