Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Yerkir.am-ն անստորագիր ադրբեջանական փաստաթուղթ է տարածել Սյունիքի մասին․ ՀՀ ԱԳ նախարարն ու փոխվարչապետը հերքում են այն

Yerkir.am-ն անստորագիր ադրբեջանական փաստաթուղթ է տարածել Սյունիքի մասին․ ՀՀ ԱԳ նախարարն ու փոխվարչապետը հերքում են այն
Քաղաքականություն / Հասարակություն
16:01, 11 февраль 2021


Yerkir.am-ն այսօր անստորագիր ու առանց կնիքի փաստաթուղթ է տարածել՝ ներկայացնելով  այն որպես հուշագիր ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների միջև՝  նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ,  որով իբր սահմանվում են Գորիս–Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգ օգտագործման պայմանները։ 

Դրա 5-րդ հոդվածում նշվում է, թե Ադրբեջանը ապահովում է հայկական բնակչության և բեռների տեղաշարժը Գորիս–Դավիթ Բեկ ճանապարհով և իրացնում այդ ճանապարհահատվածից օգտվելու՝ իր իրավունքը։ Վերջին հոդվածում էլ ասվում է, որ այդ հուշագիրը 5 տարով  է՝ ևս 5 տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերից մեկը ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ չի հայտնում այս դրույթը չերկարաձգելու մտադրության մասին։ 

Նշենք, որ եռալողմ որևէ այլ փաստաթղթի առթիվ հարցին ի պատասխան երեկվա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է․ «Առանց Ռուսաստանի Դաշնության միջնորդության որեւէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ։ Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, կա եւս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճարկելի հատվածներով։ Դա միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»:

Կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳ նախարար Արա Այվազյանը, պատասխանելով հարցին, թե ինչ փաստաթուղթ կա ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի վերաբերյալ, ասել է, որ ինքը տեղյակ չէ նման բանի մասին։

 «Ես միայն տեղյակ եմ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից»,- հայտարարեց ԱԳ նախարարը։

Ստացվում է՝ Yerkir.am-ը հերթական անգամ ադրբեջանական փաստաթուղթ է շրջանառել, այն ներկայացնելով որպես եռակողմ հուշագիր։ 

Գեղամ Ադյան