Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինծառայողների զոհվելու կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում փոխհատուցման շահառու կճանաչվեն նրա հարազատ քույրը կամ եղբայրը.ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Զինծառայողների զոհվելու կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում փոխհատուցման շահառու կճանաչվեն նրա հարազատ քույրը կամ եղբայրը.ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Քաղաքականություն
12:38, 20 январь 2022
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, ըստ որի՝ զինծառայողի զոհվելու կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, եթե բացակայում են զինծառայողի ծնողը, ամուսինը և զավակները, հատուցման շահառու են հանդիսանում նրա քույրը, եղբայրը, տատը կամ պապը:

Նախագծի քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվերակելու նախագծին.

«Դեռևս պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեր հերոսներից մեկը՝Հովհաննես Ասատրյանը, քաջություն է արել և իր մայրիկին պետք է շնորհակալություն հայտնենք: Հետո պարզվեց, որ Հովհաննես Ասատրյանը երկկողմանի ծնողազուրկ է: Որոշ ժամանակ հետո հայտնաբերվեց նրա մոխրացած մարմինը: Երկար ժամանակ բանավոր և գրավոր և ձևաչափով փորձում էինք նրա երկու եղբայրներին , որոնք միակ հարազատներն էին, դարձնել շահառու: Սակայն Կառավարությունից ստանում էինք պատասխան, որ եղբայրները ոտք ու ձեռք ունեն թող աշխատեն:Ես շատ ուրախ եմ, որ Կառավարությունն իր դիրքորոշումը փոխել է, և Կառավարությունն այս նախագծով հնարավորություն է տալիս, որպեսզի շատ դեպքերում ծնողազուրկ զոհված զինծառայողների հարազատներն էլ կարողնանա օգտվել հիմնադրամից»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: