Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես հանրապետության նախագահի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից մոտ 3 ժամ առաջ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իմացել է հայտարարության հրապարակայնացումից մոտավորապես 3,5 ժամ առաջ։ Այդ մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նա երեկ, հրապարակումից 3,5 ժամ առաջ զանգահարել է ինձ, և մենք խոսել ենք այդ մասին։ Ես հանրապետության նախագահին հարցրել եմ, թե ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է, հարցը, թե՞ ինքը ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշում։ Այսինքն՝ ես փորձել եմ հասկանալ՝ այդ որոշումը քննարկման ենթակա է, թե քննարկման ենթակա չէ, որից հետո ինքն ասել է, որ կայացրել է այդ որոշումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով սահմանադրական փոփոխությունների թեմայի մասին՝ վարչապետն ասաց, որ իր դիրքորշումն այդ կախակցությամբ էականորեն տարբերվում է հանրապետության նախագահի դիրքորոշումներից, բայց նաև ուզում է ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է հանրապետության նախագահ, իսկ ինքն ընտրվել եմ հանրապետության վարչապետ, այդ ժամանակներից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել, համենայնդեպս, նախագահի լիազորությունների մասով։