Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ նախագահի թեկնածու․ տեսանյութ

Այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ հերթական նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության հարցը: ԱԺ 65 պատգամավորների գրավոր դիմումով հանրապության նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահագն Խաչատուրյանը:

Թեկնածուի կենսագրական տվյալները ներկայացնելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, մասնավորապես, ասաց. «Ես պիտի վստահաբար ասեմ, որ Վահագն Խաչատուրյանը կանգնած է ՀՀ պետականության կերտման ակունքներում: Նա իր անցած ճանապարհով, իր կենսագրությամբ ապացուցել է, որ կարող է և արժանի է զբաղեցնելու ՀՀ նախագահի բարձր պաշտոնը»: