Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուրջ 3 ժամ տևած ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլն ավարտվել է

Շուրջ 3 ժամ տևած ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլն ավարտվել է
Քաղաքականություն / Աշխարհ
21:56, 07 март 2022
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Բրեստի մարզում ավարտվել են բանակցությունները, հայտնում է Բելառուսում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը. փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Բելառուսում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը»,- ասվում է դեսպանատան Telegram հաղորդագրության մեջ։
Դրանք տևել են գրեթե երեք ժամ։

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի