Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքի մեր գործընկերները դիրքորոշումների հստակության և միասնականության խնդիր ունեն. Էդուարդ Աղաջանյան

«Հայաստան» դաշինքի մեր գործընկերները խնդիր ունեն դիրքորոշումների հստակության և միասնականության: Այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ արտահերթ նիստում, շեղվելով օրակարգային հարցից, նկատեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Նա, ի պատասխան Գեղամ Նազարյանի ելույթի, թե նախագիծը չի արկվել, տեղեկացրեց, որ նախագիծը շրջանառության մեջ է մտել 2019 թվականից և քննարկվել է բոլոր հնարավոր հարթակներում:

«Գնահատական հնչեց նաև, որ սա Եվրոպաներից բերված նախագիծ է, որը ոչ մի կերպ չի ազդելու ստեղծված իրավիճակի վրա, նաև համեմատություն տարվեց հոգեմետ նյութերի օգտագործման հետ, որը որևէ կապ չունի տվյալ նախագծի հետ: Այդ միտքը կրկնեց նաև պարոն Օհանյանը, ինչից հետո պարոն Վարդևանյանն արտահայտում է ուղիղ հակառակ կարծիք՝ ասելով, որ տվյալ կարգավորումը չափից դուրս խիստ է և բացօթյա տարածքներում պետք է թույլ տալ ծխախոտի օգտագործումը»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը:

Նա հավելեց. «Ցանկալի կլինի, որ ֆրակցիաները հանդես գան միասնական դիրքորոշմամբ և ոչ թե իրար հակասող»: 

Մանրամասն՝ տեսանյութում: