Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը և Շոլցը քննարկել են Ուկրաինայում մարդասիրական միջանցքների կազմակերպման հարցը

Պուտինը և Շոլցը քննարկել են Ուկրաինայում մարդասիրական միջանցքների կազմակերպման հարցը
Քաղաքականություն / Աշխարհ
20:20, 09 март 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունն Ուկրաինայում.
հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, քննարկվել են ռուս-ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլի արդյունքները:

«Հատուկ ուշադրություն է հատկացվել Ուկրաինայում և Դոնբասի հանրապետություններում իրադրության մարդասիրական կողմերին: Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է բախումների վայրերից խաղաղ բնակչության տարհանմանն ուղղված հումանիտար միջանցքների կազմակերպման միջոցառումների և ազգայնական միավորումների զինյալների կողմից մարդկանց անվտանգ տարհանման կանխարգելման փորձերի մասին»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ: