Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳՆ-ն «հիմարություն» է անվանել ԱՄՆ Կոնգրեսի՝ ռուսական ակտիվները բռնագրավելու գաղափարը

ՌԴ ԱԳՆ-ն «հիմարություն» է անվանել ԱՄՆ Կոնգրեսի՝ ռուսական ակտիվները բռնագրավելու գաղափարը
Քաղաքականություն / Աշխարհ
22:12, 28 апрель 2022
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ռուսական ակտիվները բռնագրավելու ԱՄՆ Կոնգրեսի նախաձեռնությունը, ասել է, որ Ռուսաստանը կպատասխանի բոլոր այդ թվում՝ «հիմար» միջոցներին»:

YouTube-ի Soloviev.Live ալիքով հեռարձակման ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծը, որով առաջարկվում է ոչ միայն բռնագրավել, այլև Ռուսաստանի ունեցվածքը փոխանցել ուկրաինական կողմին։ Զախարովային նաև խնդրել են պատասխանել երկրին «ահաբեկչության հովանավոր» ճանաչելու վերաբերյալ առաջարկներին։

Մեկնաբանելով դա՝  Զախարովան հիշեցրել է, որ Բրիտանիան և Միացյալ Նահանգները «դարձել են  ոչ բարեկամ՝ դրա բոլոր հետևանքներով»։«Եվ բոլոր այն միջոցները, նույնիսկ նման հիմար բնույթի, որոնք նրանք կձեռնարկեն,  պատասխան և շարունակություն կունենան:  Ինչպես գիտեք, ոչինչ անպատասխան չենք թողնում, և նրանք պետք է դա հասկանան»,- ասել է Զախարովան։