Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական ցինիկ հայտարարությունն է տարածել ու նեղսրտած բողոքել, թե իրենց կողմից օկուպացված Արցախի տարածքներն ականապատված են

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական ցինիկ հայտարարությունն է տարածել ու նեղսրտած բողոքել, թե իրենց կողմից օկուպացված Արցախի տարածքներն ականապատված են
Քաղաքականություն
14:33, 12 май 2022
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Նիդեռլանդներում Փաշինյանի արած հայտարարությանը՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ։

Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ երկրի արտաքին գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան Հայաստանի վարչապետի բարձրաձայնած խնդիրները, որոնք պայմանավորված են Ադրբեջանի գործողություններով, որակել է անհիմն մեղադրանքներ։

Ադբուլլաևան մասնավորապես ասել է հետևյալը․

«Նիդեռլանդների Քլինդենդայլ միջազգային հարաբերությունների ինստիտուտում Հայաստանի վարչապետի անհիմն հայտարարությունները Ադրբեջանի հասցեին՝ այդ թվում հումանիտար հարցերի հետ կապված մեղադրանքներ առաջադրելը, վկայում են այն մասին, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հեռու է անկեղծ լինելուց»։

Աբդուլլաևան նաև «անհիմն և անտեղի է» համարել Փաշինյանի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը հայազգի կալանավորված անձանց չի վերադարձնում։

Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը մտահոգիչ է համարել այն, որ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Արցախի տարածքներն ականապատված են և դժգոհություն է հայտնել, որ Հայաստանը չի տրամադրել ականապատված տարածքների ամբողջական քարտեզները։ Ըստ էության՝ Աբդուլլաևան ցինիկաբար մեղադրում է Հայաստանին Արցախի բռնազավթված տարածքների ամբողջական յուրացման հարցում Ադրբեջանին չաջակցելու մեջ։

Հիշեցնենք, որ Նիդեռլանդներում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացել էր, որ գերիների հերթական խմբին ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել