Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա անում են, որ վաղը մյուս օր Ստեփանակերտն էլ հանձնեն՝ մի մարդ դուրս չգա իրենց խմբակցությունից․ Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ

Իրենք հիմա բերում են մի ընտրակարգ, որով առաջին համարը՝ վարչապետը նշանակում է պատգամավորներ իր դասընկերներին, ընկերներին եւ իր մոտ աշխատած լրագրողներին։  Անդրադառնալով ԸՕ-ի փոփոխման նախագծին՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի խոսքով՝ մինչդեռ սահմանադրական իրավունքի համատեքստում մենք պետք է ընտրեինք խորհրդարան, իսկ խորհրդարանը ընտրեր վարչապետ, իրենք ընդհակառակ ճանապարհով են գնում։ 

«Սա անում են, որ վաղը մյուս օր Ստեփանակերտն էլ հանձնեն՝ մի մարդ դուրս չգա իրենց խմբակցությունից, լուռ ու մունջ նայեն իմաստուն առաջնորդի դեմքին։ Երբ մարդը ռեյտինգային ընտրակարգով էր ընտրված՝ այս ամբիոնից բոլոր ելույթները միտված էին նրան, որ այս խորհրդարանը լեգիտիմ չի,  իրենք քննադատում էին այն ընտրակարգը, որով իրենք ընտրվել էին», - նշեց պատգամավորը

Ըստ պատգամավորի՝ իշխող «Իմ քայլը» իր բոլոր զեկույցներում եւ ելույթներում մինչեւ հիմա ասում է, որ սա աշխարհի ամենալեգիտիմ խորհրդարանն է՝ ժողովրդավարության բաստիոնը։ «Իրենք ուզում են որեւէ մեկը որեւէ տեղից չընտրվի, այլ ուղղակի կուսակցության ղեկավարի բարի կամքի շնորհիվ հայտնված լինի ցուցակի այս կամ այն համարներում»։