Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղեկությունները` Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին, չեն համապատասխանում իրականությանը․ Արցախի ՊՆ

Տեղեկությունները` Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին, չեն համապատասխանում իրականությանը․ Արցախի ՊՆ
Քաղաքականություն
21:43, 01 август 2022
Համացանցում շրջանառվող տեղեկությունները` Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին, չեն համապատասխանում իրականությանը. տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
 

Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է: Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ:

ԱՀ պաշտպանական գերատեսչությունը լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: