Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոչիում ընթանում է Պուտին-Ալիև հանդիպումը

Սոչիում ընթանում է Պուտին-Ալիև հանդիպումը
Քաղաքականություն
19:24, 31 октябрь 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում երկկողմ հանդիպում են անցկացնում։ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ողջունել են միմիյանց և հայտնել, որ շատ կարևորում են փոխադարձ այցելություններն ու հանդիպումները։

Վլադիմիր Պուտինի հայտարարությունները

-Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, ինչպես որ հարկն է, կատարում է իր առաքելությունը Ղարաբաղում,
-Եռակողմ բանակցությունների նպատակն է իրականացնել 2020 և 2021 թվականներին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները
-Ռուսաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել տնտեսական համագործակցության ոլորտում, սակայն արժե ազդակ հաղորդել երկկողմ հանձնաժողովին,

Իլհամ Ալիևի հայտարարությունները.
-Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար,

-Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերություններում դրական դինամիկա են արձանագրու
-Մենք հույս ունենք Ռուսաստանի հետագա ակտիվ դերի վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։