Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել և ընդունել նախագահի առաջարկած օրենքների փոփոխությունը

Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել և ընդունել նախագահի առաջարկած օրենքների փոփոխությունը
Քաղաքականություն
12:51, 15 ноябрь 2022
Արցախի Հանրապետության նախագահի առաջարկությամբ նոյեմբերի 15-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Օրակարգային հարցը «Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր:

Նախօրեին օրինափաթեթը քննարկվել և արժանացել էր գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: 27 կողմ ձայնով օրենքների նախագծերի փաթեթը ընդունվել է որպես օրենք: