Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ով է «Հայաստան» դաշինքի ցուցակի հաջորդ համարը, որը Արամ Վարդևանյանի փոխարեն կգործուղվի ԱԺ

Ով է «Հայաստան» դաշինքի ցուցակի հաջորդ համարը, որը Արամ Վարդևանյանի փոխարեն կգործուղվի ԱԺ
Քաղաքականություն
12:48, 25 ноябрь 2022
«Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը քիչ առաջ հայտնել է, որ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Եթե պարոն Վարդևանյանը չփոշմանի և հետ չվերցնի դիմումը, ապա նրա փոխարեն «Հայաստան» դաշինքը կհամալրվի մեկ այլ անդամով՝ նա Ռիմա Արտակի Ղազարյանն է։

Ղազարյանը 36 տարեկան է, մասնագիտությամբ՝ բժիշկ։ Աշխատում է Վանաձոր ԲԿ-ում: Դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ վերջինս ելույթ է ունեցել և ներկայացրել նախընտրական ծրագրի առողջապահությանը վերաբերող խնդիրները։ Նշենք, որ Ղազարյանը անկուսակցական է։