Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Վարդանյանը Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատուին ներկայացրել է Հայաստանում դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական օրենսդրությանն առնչվող բարեփոխումները

Վլադիմիր Վարդանյանը Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատուին ներկայացրել է Հայաստանում դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական օրենսդրությանն առնչվող բարեփոխումները
Քաղաքականություն
12:59, 26 ноябрь 2022
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ—ից։

Քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական օրենսդրությանն առնչվող բարեփոխումները: Վլադիմիր Վարդանյանը` որպես հանձնաժողովի նախագահ, տեղեկատվություն է ներկայացրել այդ բարեփոխումների ընթացքի եւ առանձնահատկությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքին:

Կողմերը կարեւորել են նմանատիպ հանդիպումները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները հետագայում շարունակելու պատրաստակամություն հայտնել: