Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Վարդանյանն իրականում ընդամենը հաստատեց իր ռուսաստանյան տերերի ասածը ՄԱԿ Անվտանգության խորհրդում, թե իբր Արցախի ամբողջական շրջափակում գոյություն չունի. Հովսեփ Խուրշուդյան

Ռուբեն Վարդանյանն իրականում ընդամենը հաստատեց իր ռուսաստանյան տերերի ասածը ՄԱԿ Անվտանգության խորհրդում, թե իբր Արցախի ամբողջական շրջափակում գոյություն չունի. Հովսեփ Խուրշուդյան
Քաղաքականություն
14:37, 12 январь 2023
«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ալիեւն ու Պուտինը, հետաքրքիր է, միայն շնորհակալությո՞ւն կհայտնեն Ռուբեն Վարդանյանին, որ պաշտոնապես հայտարարեց, որ ոչ մի լիակատար շրջափակում էլ չկա, այլ զարտուղի ճանապարհներով Արցախ սննդամթերք է մտնում: 

Ու մի զարմացեք, որ աշխարհի տարբեր անկյուններում կասկածում են, թե Արցախում հումանիտար աղետի մասին մեր ահազանգերն հիմնավոր են: 

Ի դեպ, Ռուբեն Վարդանյանն իրականում ընդամենը հաստատեց իր ռուսաստանյան տերերի ասածը ՄԱԿ Անվտանգության խորհրդում, թե իբր Արցախի ամբողջական շրջափակում գոյություն չունի»: