Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության նախարարի ներկայությամբ բարձրաձայնեցինք մեր տեսած խնդիրները. Նա փորձեց հնարավորինս բաց ներկայացնել իրավիճակը. Գեղամ Մանուկյան․ տեսանյութ

«Կարևորը, որ պաշտպանության նախարարի ներկայությամբ բարձրաձայնեցինք մեր տեսած խնդիրները։ Սուրեն Պապիկյանը բավականին հանգամանալից ներկայացրեց խնդիրները թե՛ տեխնիկական ապահովման, թե՛ սպառազինության հետ կապված։ Նա փորձեց հնարավորինս բաց ներկայացնել»,- այս մասին պաշտպանության նախարարի հետ ԱԺ-ում փակ քննարկումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Միաժամանակ, Գեղամ Մանուկյանն ասաց, որ չի կարող որևէ մեկին բավարարել այն աշխատանքները, որոնք կատարվել են, քանի դեռ բանակում այս վիճակն է, և դժբախտ դեպքեր են տեղի ունենում։ Մանուկյանը նշեց, որ զինվորները Ազատ գյուղի տանը տեղակայվել են 2020 թվականի պատերազմից մեկ ամիս անց, և 2,5 տարին բավարար ժամանակ էր ավելի լավ պայմաններ ապահովելու համար։