Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետ կապված՝ Գեղամ Մանուկյանի մասով գործը ՀՔԾ-ն կարճել է․ ՀԺ

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետ կապված՝ Գեղամ Մանուկյանի մասով գործը ՀՔԾ-ն կարճել է․ ՀԺ
Իրավունք
15:18, 08 октябрь 2021
Ազգային ժողովում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապված ՀՔԾ-ն կարճել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի մասով հարուցված քրեական գործը:

Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից: Վերջինս նշեց, որ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում ընդդիմության ու իշխանության միջև երկու միջադեպ տեղի ունեցավ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթից հետո, որում նա հայրենիքի դավաճան համարեց պաշտպանության բոլոր այն նախարարներին, ում ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել, պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ղեկավարող Սեյրան Օհանյանը ձեռքի տակ եղած ջրի շիշը նետեց իշխանական պատգամավորի ուղղությամբ, որից հետո պատգամավորներն սկսեցին շշեր նետել միմյանց վրա:

Երկրորդ միջադեպն սկսվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ: Դահլիճից «արա»-ով դիմեցին Հակոբյանին, նա նույն կերպ պատասխանեց, ապա ծեծկռտուք սկսվեց։