Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լավ էլ ժողովուրդը կանգնած է ղեկավարության կողքին, ընտրելու ենք համայնքապետի ՔՊ-ի թեկնածուին»․ Անի համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն

Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր բնակավայրի բնակիչներից շատերն արդեն որոշել են, թե մարտի 26-ին Անի համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին ում են իրենց ձայնը տալու։ 

«Լավ էլ ժողովուրդը կանգնած է ղեկավարության կողքին։  Հինը մոռացանք,  բնականաբար էսօրվա կառավարությանը պետք է մենք ընտրենք»,- Civic.am-ի հետ զրույցում նշում են Սառնաղբյուրի բնակիչները։ 

Նրանք հիմնականում դժգոհ են տարիներ շարունակ չլուծվող խմելու ու ոռոգման ջրի խնդրից, ճանապարհների անբարվոք վիճակից ու ակնկալում են խնդիրների արագ լուծում։  

«Արդեն նախաձեռնված են մի քանի հարցերի լուծումները։ Ջրի հետ կապված խնդրով քննարկումներ են եղել փոխնախարարների, ջրային կոմիտեի փոխնախագահի հետ և լուծումները շատ չեն ուշանա»,- վստահեցնում է Անի խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արման Սարիբեկյանը, որը ներկայումս Անի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ 

Նա քարոզարշավի շրջանակներում այցելել է նաև Սառնաղբյուր բնակավայր։ Նրա հետ միասին Սառնաղբյուր են այցելել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները՝ այդ թվում Վահագն Ալեքսանյանը, Էմմա Պալյանը, Էդգար Հակոբյանը, Կարեն Սարուխանյանը։ 


Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում