Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տիգրան Ավինյանը չի լինելու «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում՝ իր որոշումով»․ Լիլիթ Մակունց․ Տեսանյութ

ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադառնալով իրենց ցուցակում գործարարների հայտնվելուն նշեց, որ հիմա էլ պնդում են, որ այն անձինք, ովքեր հայտ են ներկայացնում Խորհրդարան անցնելու չեն կարող այդ գործունեությունը համատեղել բիզնես գործունեության հետ։

Մակունցն ասաց, որ այս պահին որևէ քննարկում չի գնում ռազմական դրություն հայտարարելու և ընտրությւոնները հետաձգելու մասին և հույս ունեն, որ նման կարիք չի առաջանա։ 

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության ցուցակում Արտակ Մանուկյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Հայկ Մարությանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի չլինելուն, Լիլիթ Մակունցն ասաց, որ Նիկոլ Բաղդասարյանը և Արտակ Մանուկյանը իրենց որոշմամբ որոշել են չընդգրկվել ցուցակում։ «Հարգում ենք իրենց որոշումը։ Իրենք մեր արժեքավոր, լավ գործընկերներն են։ Չգիտեմ հետագայում ինչպես կլինի, համենայն դեպս իրենք մեր թիմի անդամն են։ Պարոն Ավինյանը ևս, այո՛, չի լինելու ցուցակում։ Դա ևս իր որոշումն է, իսկ հավելյալ ինֆորմացիայի համար կխնդրեմ դիմել հենց պարոն Ավինյանին։ Հայկ Մարությանի մասով ևս, այո՛ Մարությանը գիտեմ, որ չկա ցուցակում, բայց տեղեկություն չունեմ, թե ում որոշումն է դա», - ասաց Լիլիթ Մակունցը։

Մակունցը հաստատեց, որ նախընտրական շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ինքը՝ Մակունցը և Տիգրան Ավինյանը պատրաստվում են դեսպան նշանակվել, Մակունցն ասաց, որ Տիգրան Ավինյանի դեսպան նշանակվելու մասին ինքը լուր չունի, իսկ իր մասով ասաց, որ հաստատումը կա, բայց որոշումը կկայացվի ընտրույթուններից հետո։