Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Это, разведка боем»․Նիկոլ Փաշինյանը պատմեց Կոմանդոսի ու իր զրույցի մանրամասները՝ 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին

«Это, разведка боем»․Նիկոլ Փաշինյանը պատմեց Կոմանդոսի ու իր զրույցի մանրամասները՝ 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին
Քաղաքականություն
13:21, 28 май 2021
«Դուք պետք է մի բանում վստահ լինեք, մեղադրանքներն կան, որ պետք է այդ մեղադրանքների հետ առերեսվել, թերություններ շատ կան, կադրային քաղաքականությունից սկսած Կառավարման որակով ավարտված հազար ու մի հարց կա, բայց որևէ մեկը մեզ այսօր չի կարող մեղադրել հայրենիքի նկատմամբ, հայրենիքին նվիրվածության աստիճանի մեջ։ Չի կարող այդպիսի բան լինել»,-այդ մասին այսօր ՔՊ Աջափնյակի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։  

Այնուհետև նա ասաց, որ երբ իրենց ասում են դավաճան, պետք չի վիճել, «это разведка боем»: Պետք է ասել, որ բացատրեն, ձևակերպեն՝ իրենց դավաճանության մեղադրանքն ինչում է։

«Մեզ մեղադրում են պատերազմից չխուսափելու մեջ։ Ես 2018-2019 թվին ասել եմ։ Բա պատերազմից խուսափող էիք՝ 2016 թվի պատերազմից խուսափեիք։ Ընդ որում, էդ պատերազմն ինչ էր, էդ պատերազմը նախերգանք էր։ Ես հիշում եմ մի անգամ Կոմանդոսի հետ Սայաթ-Նովա գյուղից վերադառնում էինք 2016 թիվն էր։ Ասեցի ձեր գնահատականը ո՞րն է, ինքը ռուսերեն էր խոսում հիմնականում, ասեց ՝ «это, разведка боем»․ Բա պատերազմից խուսափելու համար, եկեք շատ հստակ ասենք՝ ձև կար, էդ ձևը հետևյալն էր՝ բոլոր յոթ շրջանները հանձնել առանց պայմանների և Ղարաբաղի կեսն էլ հանձնել, ներառյալ՝ Շուշին։ Ղարաբաղի էն մնացած մասի ճակատագիրը թողնել անորոշ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։