Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի հանդիպումը' Մարտի 1-ին իր հրամանները կատարածների հետ. 4rd.am

Քոչարյանի հանդիպումը' Մարտի 1-ին իր հրամանները կատարածների հետ. 4rd.am
Քաղաքականություն
21:32, 04 июнь 2021
Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ հունիսի 3-ին, հանդիպել է ոստիկանության, ՊՆ, ԱԱԾ տարբեր տարիների բարձրաստիճան ղեկավարների և սպաների հետ։
«Անկեղծ ասեմ՝ ուրախացա, որ նման հանդիպում պետք է լինի։ Սա նշանակում է, որ ուժայիններն անհանգստացած են երկրի անվտանգությամբ»:

«ՉԻ». Բա, իհարկե, հո դուք միայնակ չեք անհանգստացած: Էլի մարդիկ կան, որ ուզում են հասկանալ, թե ինչ է լինելու: Վերադառնալո՞ւ են արդյոք հին, բարի ու բարգավաճ տարիները, թե՞ մեկնեն ԱՄՆ ու հայտնեն, որ Հայաստանում ենթարկվում են քաղաքական ճնշումների:

Ներկայումս ոստիկանության, ԱԱԾ-ի, դատախազության և իրավապահ համակարգի նախկին մի քանի հարյուր աշխատակից գտնվում են ԱՄՆ-ում և քաղաքական քեյսով դիմել են այնտեղ բնակություն հաստատելու խնդրանքով: Հիմա, դեռ այստեղ մնացածները հանդիպել են՝ հասկանալու՝ իրենք է՞լ գնան նույն ճանապարհով, թե՞ հույս կա, որ Քոչարյանը կվերադառնա և անպայման չի լինի լավ կերակրվելու համար Թաիթի հասնել:

Հանդիպմանը մասնակցել են այնպիսի հեղինակավոր գեներալներ, ինչպիսիք են Հովհաննես Թամամյանը, Մարգար Օհանյանը, Սաշիկ Աֆյանը և այլք: Միայն այս անունները բավարար են՝ հասկանալու, թե ինչ համակարգ է փորձում ռեստավրացիայի ենթարկել Քոչարյանը: Երիտասարդները, որոնց այս անունները ոչինչ չեն ասում, թող ծնողներից հետաքրքրվեն և կհասկանան, թե որքան պատվախնդիր մարդիկ են համախմբված պարոն Քոչարյանի շուրջ: