Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանկարծ չմտածեք, թե սա միակ ուղղությունն է և հուսահատ քայլ՝ մեր գերիների խնդիրը լուծելու համար․ Նիկոլ Փաշինյանը՝ որդուն՝ Բաքվում պահվող գերիներով փոխանակելու մասին

Հանկարծ չմտածեք, թե սա միակ ուղղությունն է և հուսահատ քայլ՝ մեր գերիների խնդիրը լուծելու համար․ Նիկոլ Փաշինյանը՝ որդուն՝ Բաքվում պահվող գերիներով փոխանակելու մասին
Քաղաքականություն
11:54, 09 июнь 2021
«Ուզում եմ՝ օրվա նորություններից սկսել, գիտեք, որ մեր զինվորներից մեկը մոլորվել էր, և ադրբեջանական կողմում էր հայտնվել։ Այս գիշեր․ զինվորը վերադարձվել է և ես սա շատ դրական քայլ եմ համարում, և շատ կարևոր եմ համարում ընդհանրապես տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առումով»,- այդ մասին այսօր Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև խոսելով գերիների խնդրի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ ինքը հայտարարություն է արել և այսօր էլ  համապատասխան մարմիններին էլ հանձնարարել է, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցի իր առաջարկը, որ իր որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո նրա համակիրները բղավեցին, որ դեմ են այդ առաջարակին։

«Բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ հասկանանք հանկարծ չմտածեք, թե սա միակ ուղղությունն է և գործիք է կամ հուսահատ քայլ՝ մեր գերիների խնդիրը լուծելու համար։ Ուզում եմ՝ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում  շատ ինտենսիվ աշխատանք է արվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։