Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ոտքի կկանգնենք և միասնաբար կհաղթենք այս ընտրություններում»․ Էրդողանի մրցակից

«Ոտքի կկանգնենք և միասնաբար կհաղթենք այս ընտրություններում»․ Էրդողանի մրցակից
Քաղաքականություն
18:18, 16 май 2023
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգ» դաշինքի կողմից առաջադրված նախագահի թեկնածու, «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ում գրառում է արել՝ դիմելով ժողովրդին։

«Սիրելի ժողովուրդ, երեկվանից անդադար աշխատում ենք։ Հուսահատության մեջ չընկնեք։ Ես անսասան եմ մնալու։ Ձեզ ասելու եմ այն ամենի մասին, ինչ կատարվել է։ Այնուհետև ոտքի կկանգնենք և միասնաբար կհաղթենք այս ընտրություններում։ Ամենավերջում լինելու է այնպես, ինչպես կասի մեր ազգը»։


Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ի համապետական ընտրության արդյունքներով նախագահի թեկնածուներից ո՛չ Քեմալ Քըլըչդարօղլուին, ո՛չ էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չի հաջողվել ստանալ 50%+1 քվե, ինչի արդյունքում նախագահական ընտրությունները տեղափոխվել են 2-րդ փուլ, որը կլինի մայիսի 28-ին։

Աղբյուր`ermenihaber.am