Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության նարատիվների տակ իշխանության վերադարձն է և շարունակությունը այն գործողությունների, որ հանգեցրեց 2020-ի պատերազմի. Սերգեյ Բագրատյան

Ընդդիմության նարատիվների տակ իշխանության վերադարձն է և շարունակությունը այն գործողությունների, որ հանգեցրեց 2020-ի պատերազմի. Սերգեյ Բագրատյան
Քաղաքականություն
17:57, 13 июнь 2023
Այսօր՝ հունիսի 13-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ծրագրված քաղաքականություն է համարում ընդդիմության նարատիվները և ժողովրդի մեջ խուճապ տարածելը, «որովհետև բոլոր բանակցություններում՝ լինի Մոսկվայում, թե Վաշինգտոնում, մենք առաջնահերթ Արցախի իրավունքի խնդիրն ենք բարձրացնում, խաղաղության պայմանագրի բոլոր թեզերում առաջնահերթ ենք համարում Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը»:

Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ ընդդիմության նարատիվների տակ իշխանատենչությունն է, իշխանության վերադառնալը և շարունակությունը այն գործողությունների, որի արդյունքում ունեցանք 2020 թվականի դաժան պատերազմը:

«Ձեռքերը լվանալու ընդդիմության քաղաքականությունը որևէ ձևով չի ազատելու իրենց պատմության առաջ պատասխանատվությունից»,- ընդգծեց Սերգեյ Բագրատյանը:

Մանրամասն՝ տեսանյութում