Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծաղկահովիտի էլեկտրացանցի պետը, Անձնագրայինի պետն ու նրա ամուսինը աշխատակիցներին հորդորում են քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին

Ծաղկահովիտի էլեկտրացանցի պետը, Անձնագրայինի պետն ու նրա ամուսինը աշխատակիցներին հորդորում են քվեարկել  «Հայաստան» դաշինքի օգտին
Քաղաքականություն
15:05, 18 июнь 2021
Եթե նախկին իշխանությունների օրոք  ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործմանն էր դիմում իշխանությունը, այս ընտրություններում պատկերը փոխվել է։ Մի շարք համայնքներում ու քաղաքներում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներին սատարող ուժերը հրահանգել են տվյալ համայնքի կամ քաղաքի գործարանների, դպրոցների, այլ հաստատությունների աշխատակիցներին քվեարկել հօգուտ ընդդիմադիր այդ երկու դաշինքների։

Ծաղկահովիտ համայնքում, Yerevanlur-ի տեղեկություններով հօգուտ Ռոբերտ Քոչարյանի է աշխատում Ծաղկահովիտի էլեկտրոցանցի պետ Մակար Սողոմանյանը, Ծաղկահովիտի անձնագրայինը պետը և վերջինիս ամուսինը, ով աշխատում է  Գյումրու ԴԱՀԿ-ում։ Նրանք իրենց աշխատակիցներին հորդորել են ձայն տակ   «Հայաստան» դաշինքին։

Ծաղկահովիտի գյուղապետ Նորաին Հակոբյանը Yerevanlur-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ սատարում է գործող իշխանություններին և նշեց, որ վախենալու բան չունի, քանի որ դա իր անձնական կարծիքն է և այն որևէ մեկին չի պարտադրում։ Ինչ վերաբերում է հիշյալ կառույցներին, մեր զրուցակիցն ասաց, որ նրանց հետ ո՛չ հանդիպել է, ո՛չ էլ որևէ տեսակի առնչություն ունի։

Ի դեպ՝  «Հայաստանի էլեկտրական ցանցեր » ընկերությունը պարզաբանում է, թե ՀԷՑ-ն ապաքաղաքական կառույց է, երբևէ որևէ քաղաքական ուղղվածություն չի ունեցել, և անթույլատրելի են  իրենց աշխատակազմին որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը․«Հակառակը, Ընկերության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգված է խստորեն հետևել և ոչ մի ձևաչափով թույլ չտալ անձնակազմի կողմից մեկը մյուսի օգտին քարոզի դրսևորում: Այն աշխատակիցներին, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են քարոզարշավում, տրամադրվել է արձակուրդ՝ մնացած աշխատակիցների վրա ազդեցություն չունենալու նպատակով»։

Մինչդեռ մեր նշած անձն , օրինակ,   այս պահին արձակուրդում չի գտնվում։