Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժողովուրդն իր քվեարկությամբ ցույց տվեց, որ հեղափոխությունն ու պատերազմն իրար հետ կապ չունեն․ Էդմոն Մարուքյան

Ժողովուրդն իր քվեարկությամբ ցույց տվեց, որ հեղափոխությունն ու պատերազմն իրար հետ կապ չունեն․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
11:54, 24 июнь 2021
«Հայաստանում հաղթել է մուրճի և մանգաղի օրակարգը՝ ժողովրդի որոշումն է։ Չեմ կարծում, որ այս խորհրդարանը որակապես կլինի շատ ավելի լավը, քան նախորդն էր»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

Նրա խոսքով ԼՀԿ-ի գաղափարները ժողովուրդն ընդունել է, բայց մի բան է ընդունել, մի բան է քվեարկել․ «Քվեարկությունը տեղի է ունենում սիմպատիաների, վախերի արդյունքում՝ ինչ-որ բան բացառելու, ինչ-որ բան մերժելու»։ 

Նա ընդգծեց, որ մեր ժողովրդի 90 տոկոսը մասնակցել է հեղափոխությանը և պետք է վերահաստատեր այն․ «Պատերազմն ու հեղափոխությունն իրար հետ կապ չունեն։ Նախկին իշխանությունը փորձում էր հեղափոխությունն ու պատերազմը կապի իրար հետ, բայց դրա կապը չկա և ժողովուրդն էլ իր քվեարկությամբ ցույց տվեց, որ չկա դրա կապը։ Մարդիկ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով գնացին ընտրեցին նրան, որ նախկին իշխանությունը հետ չգա»։