Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդ ո՞նց է լինում, որ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձն անձեռնմխելի է քրեական հետապնդումից․ Լեզվանիությա՞մբ, երկերեսանիությա՞մբ, թե՞ արդարադատության հանդեպ բացահայտ արհամարհանքով․ Վասակ Դարբինյան

Էդ ո՞նց է լինում, որ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձն անձեռնմխելի է քրեական հետապնդումից․ Լեզվանիությա՞մբ, երկերեսանիությա՞մբ, թե՞ արդարադատության հանդեպ բացահայտ արհամարհանքով․ Վասակ Դարբինյան
Քաղաքականություն
13:56, 30 июнь 2021
Հրապարակախոս, խմբագիր Վասակ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Պատգամավորը անձեռնմխելի է ու պատգամավորի կարգավիճակ ունեցող անձն անձեռնմխելի է քրեական հետապնդումից առհասարակ:
Քրեական հետապնդման շարունակությունն ու դրա իրականացումը եւս բախվում է անձեռնմխելիության ինստիտուտի հետ»,- սա է ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի փաստարկը, և այդ փաստարկը հնազանդորեն ընդունեց դատարանը՝  կասեցնելով դատական գործընթացը մի գործով, որում Քոչարյանը ներգրավված է որպես մեղադրյալ:

...Ու չկա մեկը, որ հարցնի՝ բա Վանո Սիրադեղյանը պատգամավոր էր 99-ին, պատգամավորի կարգավիճակ ուներ, էդ ինչո՞ւ  անձեռնմխելի չէր: Ավելին. այսօրվա ամբաստանյալը հանձնարարում էր դատարանին՝ կալանավորել պատգամավորին...

Էդ ո՞նց է լինում: Լեզվանիությա՞մբ, երկերեսանիությա՞մբ, թե՞ անպատկառությամբ ու արդարադատության հանդեպ բացահայտ արհամարհանքով»: