Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, 19-ամյա զինծառայողը մահացու վիրավորում է ստացել

Արցախի զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, 19-ամյա զինծառայողը մահացու վիրավորում է ստացել
Հայաստան
10:28, 27 июль 2021
Հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: