Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շրջանը փակվում է. ՀՀ ղեկավարությունը արտահայտում է գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորեց իր «Ելք» շարժումը». Լավրով

«Շրջանը փակվում է. ՀՀ ղեկավարությունը արտահայտում է գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորեց իր «Ելք» շարժումը». Լավրով
Հայաստան
11:44, 29 март 2024
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում կիսվել է Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշման փոփոխության վերաբերյալ իր դիտարկումներով՝ նրա ընդդիմադիր գործունեությունից մինչև երկրի կառավարման ներկա շրջանը։ Լավրովը հիշեցրել է, որ ընդդիմություն եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում էր «Ելք» կարգախոսով շարժումը՝ ուղղված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալուն։ Այդ շարժումը, Լավրովի խոսքով, կապեր ուներ Սորոսի հիմնադրամի հետ։ Այդ կարգախոսով Փաշինյանը կարողացավ մոբիլիզացնել բնակչությանը՝ մասնակցելու համար բողոքի ցույցերին և պահանջելով վարչապետի ընտրություններ։

Այսօրվա դրությամբ, չնայած Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա պատմական և բարեկամական կապերին, հայաստանյան քաղաքական դիսկուրսում նկատվում է տեղաշարժ դեպի Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդում, ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։ Իրերի այս վիճակը մտահոգություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ,  Լավրովի խոսքով, այն չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին և ռուս-հայկական հարաբերություններին։

«Այսինքն՝ ըստ էության շրջանը փակվում է, և Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորեց իր «Ելք» շարժումը»,- ասել է Լավրովը։