Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկելուն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկելուն
Հայաստան
19:29, 14 сентябрь 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերում ֆրանսերեն գրառում է արել  Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկելու առթիվ: 
 
«Ի հավաստումն հայ-ֆրանսիական բարեկամության՝ Երևան է ժամանել առաջին առաջին 25.000-ի չափով խմբաքանակը այն 200.000 դեղաչափով պատվաստանյութերի, որը նվիրաբերել է Ֆրանսիան Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում», -  գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ այսօր հայերեն գրառում էր կատարել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:  «Ինչպես և խոստացել էի նախորդ տարվա օգոստոս ամսին, 25 000 դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակն այս երեկո կհասնի մեր հայ բարեկամներին։ Համերաշխությունը գործողության մեջ COVID-19 համավարակի դեմ պայքարում»,- գրել էր Մակրոնը: